Մոսկվան արգելում է ուկրաինական արտադրանքի ներմուծումը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ ուկրաինական ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ներմուծումը երկիր արգելվել է: Այդ մասին Մեդվեդևը հաղորդել է Twitter-ում գրառմամբ:

Օրեր առաջ Ռուսաստանի վարչապետը ընդունել է ուկրաինական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշում:

Մեդվեդևն այսօր Twitter-ում գրել է, թե Մոսկվան այդպես պատասխանում է Ռուսաստանի նկատմամբ Կիևի սահմանած պատժամիջոցներին: