Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ Ռուսաստանի որտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այսօր Մոսկվա է մեկնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: