Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարը նախազգուշացրել է, թե Կրեմլը պետք է դադարեցնի «թերագնահատել» Արևմուտքին՝ կապված Մեծ Բրիտանիայում նախկին լրտեսի վրա նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ հարձակման հետ, որը Արևմուտքը վերագրում է Ռուսաստանի գաղտնի գործունեությանը:
Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայության ղեկավար Ալեքս Յանգերը այս հայտարարությունն արել է երեկ՝ շեշտելով, որ Ռուսաստանը «մշտական առճակատման» մեջ է գտնվում Մեծ Բրիտանիայի և Արևմուտքի հետ:
Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանի վրա հայտնաբերել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: