Այսօր Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Վրաստանում այսօր առավոտից մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:

Մրցակիցներն են միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Երկուսն էլ նախկին արտգործնախարարներ են:

Ընտրություններին հետևում են միջազգային դիտորդներ:

Ընտրատեղամասերից մեկում Թբիլիսիի քաղաքացի Նինո Մեսխին ասել է. - «Ես քվեարկել եմ իմ երկրի պայծառ ու խաղաղ ապագայի համար»:

Կեսօրվա դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների գրեթե 20 տոկոսը: