Չավուշօղլու. Սաուդյան Արաբիան պետք է հստակորեն բացատրի, թե ինչ է տեղի ունեցել Հաշոգիի մարմնի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է հստակորեն պարզեն և բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին թագավորության ստամբուլյան հյուպատոսարանում սպանված ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի (Խաշոգջի) մարմնի հետ:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը տեղյակ չի եղել ծրագրվող գործողության մասին: «Դրա հետ մեկտեղ, պետք է հստակ ըմբռնել, որ առանց հրամանի 15-հոգանոց մի խումբ չէր կարող ժամանել Ստամբուլ` Սաուդյան Արաբիայի քաղաքացու սպանության նպատակով», - Չավուշօղլուի խոսքերն է փոխանցում Anadolu լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր լրագրողի՝ հոկտեմբերի 2-ին անհետանալուց շաբաթներ անց միայն Սաուդյան Արաբիան խոստովանեց, որ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում: