Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 9:30 արտահերթ նիստ է գումարում, որի ժամանակ կհաստատի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Գործող Ազգային ժողովը երեկ ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչի հետևանքով իրավունքի ուժով արձակվեց, և Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին: