Ռուսաստանում Պրիմորյեի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել երկրամասի նահանգապետի՝ անցած կիրակի կայացած ընտրությունների արդյունքները, որտեղ իշխող կուսակցության ներկայացուցիչ, նախագահ Պուտինի աջակցությունը վայելող թեկնածուն առաջ էր անցել քվեաթերթիկների հաշվարկի ամենավերջում՝ կասկածելի հանգամանքներում: Վերջինիս մրցակից, կոմունիստ Անդրեյ Իշչենկոն հարյուրավոր փաստեր էր ներկայացրել լցոնումների, ընտրակաշառքների և ուղղորդված քվեարկության մասին, ինչից հետո Վլադիվոստոկում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել: Ի վերջո, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կոչ էր արել տեղական հանձնաժողովին նոր ընտրություններ կազմակերպել:
Ըստ լրատվամիջոցների, սա Ռուսաստանում ընտրությունների արդյունքները չեղարկելու առաջին դեպքն է 1996 թվականից հետո:
Նոր ընտրությունները կանցկացվեն երեք ամսվա ընթացքում: