Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան առաջարկում է չեղյալ հայտարարել Պրիմորյեի երկրամասում սեպտեմբերի 16-ին կայացած նահանգապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:
«Ստեղծված պայմաններում քվեարկության հավաստի արդյունքների հստակեցումն անհնարին է», - նշել է Պամֆիլովան՝ դիմելով ԿԸՀ անդամներին. - «Մի շարք գործոններ հաշվի առնելով` ես առաջակում եմ իմ գործընկերներին հանդես գալ առաջարկով և խորհուրդ տալ Պրիմորյեի ընտրական հանձնաժողովին, որպեսզի նրանք ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշում կայացնեն»։
Ռուսաստանի ԿԸՀ նախագահի խոսքով՝ եթե նման որոշում կայացվի, ապա երկրամասի ղեկավարի ընտրությունները կկայանան երեք ամսից:
Պրիմորյեի նահանգապետի ընտրությունների շուրջ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված նահանգապետի թեկնածու Անդրեյ Իշենկոն հայտարարեց քվեարկության ընթացքում թույլ տրված զանգվածային խախտումների մասին: