Կալաշնիկով. Սեպտեմբերի 25-ին Պուտինը կմեկնի Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունում է Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 8-ը օգոստոսի, 2016թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով Բաքու կժամանի սեպտեմբերի 25-ին: Interfax-Azerbaijan գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլը» կոչվող հեռուստակամրջի ընթացքում:

«Նախագահները սեպտեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում կունենան, որի ընթացքում կհղկվեն այն բոլոր հարցերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել կամ ձեռք չեն բերել Սոչիում սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման ժամանակ», - նշել է Կալաշնիկովը: