Մատչելիության հղումներ

Սոչիում Պուտին-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը


Այսօր Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության հաղորդագրությունների՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Որպես Մինսկի Խմբի անդամ երկիր Ռուսաստանը կշարունակի հնարավորինս աջակցություն ցուցաբերել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Իլհամ Ալիևն ասել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հարևանն է, պատմական գործընկերն ու բարեկամը և հույս հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման գործում:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից և այդ համագործակցությունը աճի միտում ունի՝ հանդիպմանը քննարկվել է նաև ռազմա-տեխնիկական ոլորտում հետագա համագործակցության հարցերը:

Ալիևը Պուտինին հրավիրել է այցելել Ադրբեջան:

Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել, նշելով երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության առաջնահերթությունները: Բաքուն և Մոսկվան համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում: Մասնավորապես «Ռոսնեվտ» ռուսական էներգետիկ հսկան ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը համատեղ հետազոտելու են Կասպիցի նավթի ու գազի պաշարները Ապշերոն թերակղզուց հյուսիս ընկած հատվածում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG