Իտալիայի նախագահը պարգևատրվել է Հայաստանի Փառքի շքանշանով

Իտալիայի նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը Հայաստանի նախագահի նստավայրում, Երևան, 30-ը հուլիսի, 2018թ․

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Իտալիայի նախագահ Սերգիո Մատարելային Փառքի շքանշանով պարգևատրելու մասին՝ երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Իտալիայի նախագահը երեկ երկօրյա պետական այցով ժամանել է Հայաստան: