«Երկիր Ծիրանին» Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրեց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը

Զարուհի Փոստանջյան, արխիվ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին առաջադրեց Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այդ մասին ասված է խմբակցության հաղորդագրությունում։

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 16-ին։

Հանրապետական և «Ելք» խմբակցությունները դեռևս թեկնածու չեն առաջադրել։

Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց հուլիսի 9-ին։