Մատչելիության հղումներ

Ավագանու ՀՀԿ խմբակցությունում չեն բացառում, որ քաղաքապետի թեկնածու չեն ունենա


Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը դեռևս չի որոշել, թե ով է քաղաքապետի իր թեկնածուն։

Խմբակցության անդամներից Սերգեյ Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ թեև խմբակցությունը հրացը դեռ չի քննարկել, սակայն իր կարծիքով, երևի թե չունենան էլ թկնածու։

«Դեռ չունենք թեկնածու, էդ հարցը դեռ չի քննարկվել։ Երևի թե չի էլ լինի, դա իմ կարծիքն է, բայց խմբակցության նիստ կանենք, կիմանանք»։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։

Այսօր ավագանու նիստում, որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին, ժամը 11-ին։

Թեկնածու առաջադրելու մասին առայժմ հայտարարել է «Երկիր Ծիրան»-ին՝ նշելով, որ իրենց թեկնածուն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, իսկ «Ելք»-ից ասում են՝ հարցը դեռ պետք է քննարկեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG