Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվեց տասը տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆ, արխիվ

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը կոռուպցիայի գործով դատապարտվեց տասը տարվա ազատազրկման:

Երեք անգամ Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Շարիֆը և նրա ընտանիքի մի շարք անդամներ ներգրավվել են բազմաթիվ կոռուպցիոն գործերում, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2016 թվականին՝ պանամական փաստաթղթերի հրապարակման արդյունքում:

Այսօր Պակիստանի հակակոռուպցիոն դատարանը 7 տարվա ազատազրկման դատապարտեց նաև Նավազ Շարիֆի դստերը՝ Մարիամ Շարիֆին:

Դատարանը երկրի նախկին վարչապետի ընտանիքին պարտավորեցրել է նաև խոշոր չափի տուգանք մուծել:

Հաղորդվում է, որ Նավազ Շարիֆը և նրա դուստրը գտնվում են Լոնդոնում: