Պուտինը և Թրամփը Հելսինկիում նախ կհանդիպեն դեմ առ դեմ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հուլիսի 16-ին պատվիրակությունների մակարդակով բանակցություններից առաջ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, որին ներկա կլինեն միայն թարգմանիչները:

Այդ մասին հաղորդել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահի համար ընդունելի է զրուցակցի հետ հանդիպման ցանկացած ձևաչափ: