ԼՂ նախագահը ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը շնորհավորել է գեներալ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են «բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր», ասված է հաղորդագրությունում: