Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում ողբերգական ավիաաղետի կապակցությամբ։
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում ասված է․ - «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»:
Կուբայում երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել: Երկրում սգո օր է հայտարարված: