Մոգերինի. Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիությունը չի պատրաստվում նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկող ԵՄ խորհրդի նիստից առաջ այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ այսօր կայանալիք նիստը նման որոշում հաստատ չի կայացնի: «Իրանի դեմ որևէ նոր պատժամիջոցների հաստատման հարց ես այսօր չեմ ակնկալում: Պետք չէ մոռանալ, որ Եվրամիության կողմից արդեն իսկ գործի են դրվել մի շարք սահմանափակումներ, որոնք, սակայն, չեն վերաբերում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին», - նշել է Մոգերինին: