Իրանի նախագահը ժամանել է Անկարա

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Անկարա, որտեղ այսօր կհանդիպի Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին: Եռակողմ հանդիպման հիմնական հարցը սիրիական ճգնաժամի կարգավորումն է:

Արդեն յոթերորդ տարին շարունակվող պատերազմում կողմերը հակադիր ճամբարների են սատարում՝ Ռուսաստանն ու Իրանը աջակցում են նախագահ Ասադին, Թուրքիան՝ նրա դեմ պայքարող ընդդիմադիրներին: Չնայած դրան՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահները վերջին կես տարում արդեն երրորդ հանդիպումն են անցկացնում Սիրիայում լարվածությունը թուլացնելու, անվտանգության գոտիներ ստեղծելու հարցով: