Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Անդրանիկ Մարգարյանը վախճանվել է 2007 թվականին՝ սրտի կաթվածից։