Թուրքական բանակը լուրջ կորուստներ է ունեցել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ տանկը շարժվում է դեպի Սիրիայի սահմանը, հունվար, 2018թ․

Թուրքական բանակը երեկ լուրջ կորուստներ է ունեցել Սիրիայի հյուսիսում. պաշտոնյաների հաղորդմամբ, 8 զինվոր զոհվել է, 13-ը՝ վիրավորվել:

Հունվարից Աֆրինի քրդերի դեմ սկսված այս ռազմական հարձակման հետևանքով թուրքական կողմը 40 զոհ է ունեցել:

Չնայած Արևմուտքի ու դաշնակից Միացյալ Նահանգների հորդորներին՝ Անկարան շարունակում է անտեսել Սիրիայում 30 օրով հրադադար հաստատելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, պնդելով, թե այն իր ռազմական գործողություններին չի վերաբերում:

Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, թուրքական զինուժի հարվածներից ավելի քան 140 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 27 երեխա: Անկարան հերքում է այս մեղադրանքները: