Արտակ Զաքարյանը Մինսկում կմասնակցի Բելառուսի ԶՈւ 100-ամյակի հանդիսություններին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-23-ը Մինսկում կմասնակցի Բելառուսի զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, շաբաթավերջին Բելառուս է այցելելու նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը: