Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի Բելառուս


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթավերջին կմեկնի Բելառուս, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ոչ միայն կհանդիպի երկրի պաշտպանության նախարարին, այլև կայցելի ռազմաարդյունաբերական գործարաններ:

Հայաստանի հետ ՀԱՊԿ-ին ու Եվրասիական միությանն անդամակցող Բելառուսը տարիներ շարունակ առաջատարներից մեկն է նաև Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքում: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2016-ին միայն Ադրբեջանը Բելառուսից գնել է 170 միլիոն դոլարի զինամթերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG