Պաղեստինի առաջնորդը ժամանել է Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին, արխիվ

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ:

Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Աբբասը փորձելու է նրա աջակցությունը ստանալ՝ Երուսաղեմի հարցում Միացյալ Նահանգների հետ խորացող հակասությունների ֆոնին:

Հատկանշական է, որ Պաղեստինի ղեկավարի այցը Մոսկվա հաջորդեց Իսրայելի վարչապետի այցին․ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթ առաջ էր ընդունել Բենյամին Նեթանյահուին: