Մատչելիության հղումներ

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են սիրիական խնդիրը, Իրանի դերը և իսրայելա-պաղեստինյան գործընթացը


Ռուսաստանի նախագահը և Իսրայելի վարչապետը Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոնում, Մոսկվա, 29-ը հունվարի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է սիրիական հակամարտությունը և Իրանի դերը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ գործընթացը:

Երկու առաջնորդները քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը առևտրի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Պուտինն ու Նեթանյահուն Մոսկվայում Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոնում մասնակցել են ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է 1943 թվականին նացիստական Սոբիբոր մահվան ճամբարում տեղի ունեցած ապստամբությանը:

Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելը «պատրաստ է կանխել նման գաղափարախոսության ցանկացած փորձ, առաջին հերթին՝ Իրանի, որը հայտարարում է մեզ ոչնչացնելու մտադրության մասին»:

Իսրայելը պնդում է, որ չի աջակցում սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկին, սակայն իսրայելական օդանավերը պարբերաբար օդային հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքին: Պաշտոնական Թել Ավիվը հայտարարում է, թե թույլ չի տա Իրանի կողմից սիրիական տարածքի օգտագործումը բազաներ ստեղծելու կամ «Հըզբոլա» շարժմանը բարձրորակ սպառազինություն փոխանցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG