Իր ուղերձում Թրամփը Չինաստանին և Ռուսաստանին համարել է հակառակորդներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով է հանդես գալիս Կոնգրեսում, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2018թ․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ամենամյա ուղերձում Չինաստանին և Ռուսաստանին բնորոշել է որպես հակառակորդներ:

Նրա խոսքերով՝ խարդախ ռեժիմները, ահաբեկչական խմբերը և Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդները մարտահրավեր են ԱՄՆ-ի շահերին, տնտեսությանը և արժեքներին:

Թրամփն ասել է, որ նման վտանգների հակամարտությունում պաշտպանության ամենահուսալի միջոցը անգերազանցելի ուժն է, և օրենսդիրներին կոչ է արել ամբողջովին ֆինանսավորել ԱՄՆ-ի ռազմական ծախսերը: