Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Երևանում, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Արսենալի» հետ։ Այդ մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքէջը։

Ակումբի «Ինստագրամի» էջում հրապարակվել է 29-ամյա ֆուտբոլիստի լուսանկարը՝ ձեռքին «Արսենալի» համազգեստը։

«Շատ երջանիկ եմ, որ կարողացանք ավարտին հասցնել այս գործարքը։ Երազանքս իրականություն դարձավ, միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»,- ակումբի պաշտոնական կայքէջին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված հայ կիսապաշտպանը։

Մանրամասները տե՛ս այստեղ