Թուրքիայում կալանավորվել է այն ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել է ռուս դեսպանը

Թուրքիա - Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը (աջից) սպանվեց, երբ ելույթ էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի ժամանակ, Անկարա, 19-ը դեկտեմբերի, 2016թ․

Անկարայի դատարանը կալանավորել է Մուստաֆա Թիմուր Օզքանին՝ այն ցուցահանդեսի կազմակերպչին, որի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: Դատախազությունը պնդում է, թե Օզքանը փորձել է մասնակցել հանցագործությանը:

Ավելի վաղ, ռուս դեսպանի սպանությանը աջակցելու մեղադրանքով թուրքական կողմը հինգ կասկածյալի էր ձերբակալել, այդ թվում՝ երեք ոստիկանի:

Կարլովը սպանվել է անցած տարեվերջին՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի ժամանակ:

Անկարան պնդում է, թե հանցագործությունը ծրագրվել էր Էրդողանի ընդդիմախոս, այժմ Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի աջակիցների կողմից: