Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կանչվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայություն: Փաստաբանն արդեն հաղորդել է, որ ընդդիմադիր գործիչը մտադիր է ներկայանալ հարցաքննության:
Մինչ այդ՝ երեկ, Սաակաշվիլին պնդել էր, թե Ուկրաինայի իշխանությունները փորձում են արտաքսել իրեն երկրից, և որ այդ հարցով որոշումը կայացվելու է այսօր Վարչական դատարանում:
Սաակաշվիլին կոչ էր արել, որ դատական այդ նիստին մասնակցեն բոլոր նրանք, ում համար կարևոր է ուկրաինական արդարադատությունը:
Իշխանությունները պնդում են, թե Նոր ուժերի շարժման առաջնորդը Ուկրաինայում հակակառավարական գործողություններ է ծրագրել նախկին նախագահ, ռուսների աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի գլխավորած հանցավոր խմբերի օժանդակությամբ: Սաակաշվիլին կտրականապես հերքում է այս մեղադրանքները: