Կասկածելի արկղ Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ. հայտնաբերվել են ճայթուկներ և անհայտ ծագումով հեղուկով շշեր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքի բակում գտնվող տոնածառի տակ տեղադրված կասկածելի արկղի միջից հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագումով հեղուկով լի 3 շիշ:

Հիշեցնենք, նախարարությունն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե այսօր առավոտյան՝ ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: