Մատչելիության հղումներ

Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել, կտրվի լրացուցիչ տեղեկություն. ԱԻՆ


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքը, արխիվ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG