Իսպանիայի թագավորը Կատալոնիայի նորընտիր խորհրդարանին կոչ է անում հրաժարվել անկախանալու քայլերից

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ վեցերորդ, արխիվ

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ վեցերորդը կոչ է արել Կատալոնիայի նորընտիր խորհրդարանին՝ հրաժարվել Մադրիդից անկախանալու հետագա քայլերից:

Ելույթ ունենալով կաթոլիկ աշխարհում դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ 49-ամյա միապետը, մասնավորապես, ասել է․ - «Կատալոնիայում ճանապարհը չպետք է կրկին տանի դեպի հակամարտություն»:

Հիշեցնենք, անցած շաբաթ Կատալոնիայում անցկացված արտահերթ ընտրություններում անկախության աջակիցները հաղթել են՝ բացարձակ մեծամասնություն ստանալով երկրամասի խորհրդարանում: