Ռոնալդուն հինգերորդ անգամ Ոսկե գնդակ ստացավ՝ կրկնելով Մեսսիի ռեկորդը

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ոսկե գնդակով, արխիվ

Պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է 2017 թվականի Ոսկե գնդակին՝ ճանաչվելով տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ռոնալդուն արդեն հինգերորդ անգամ է ստանում այս պարգևը՝ կրկնելով արգենտինացի Լիոնել Մեսսիի ռեկորդը:

Մադրիդի «Ռեալ»-ի 32-ամյա ֆուտբոլիստն այս տարի արդեն հասցրել էր արժանանալ մի շարք հեղինակավոր մրցանակների ու կոչումների: Օգոստոսին ՈւԵՖԱ-ն Ռոնալդուին ճանաչեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, հոկտեմբերին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ՖԻՖԱ-ի կողմից: