Քաբուլում հեռուստակայանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

Աֆղանստան - «Շամշադ» հեռուստաալիքը վերսկսում է հարձակման հետևանքով դադարեցրած աշխատանքը, Քաբուլ, 7-ը նոյեմբերի, 2017թ․

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ըստ իրավապահների, մասնավոր հեռուստաընկերության վրա իրականացված գրոհն ավարտվել է, աշխատակիցներն ազատ են արձակվել: Զոհերի ու տուժածների վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, մի խումբ զինված անձինք հարձակվել էին «Շամշադ» հեռուստաընկերության վրա՝ հրազենից բացի գործի դնելով նաև նռնակներ ու պայթուցիկ նյութեր: Ավելի վաղ աշխատակիցներից մեկը հեռախոսով փոխանցել էր, թե ներսում առնվազն հինգ զոհ կա:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: