Թուրքիայի արդարադատության նախարարը չեղարկել է այցը ԱՄՆ

Թուրքիա - Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Թուրքիայի արդարադատության նախարարը չեղարկել է նախապես ծրագրված այցը Միացյալ Նահանգներ՝ երկու երկրների միջև շարունակվող դիվանագիտական սկանդալի պատճառով:

Շաբաթներ առաջ Վաշինգտոնը դադարեցրեց վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին՝ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո: Ժամեր անց նույն քայլին դիմեց պաշտոնական Անկարան՝ դադարեցնելով վիզաների տրամարումը Միացյալ Նահանգների քաղաքացիներին:

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, թե ամերիկյան կողմը մերժել է անցագիր տրամադրել նաև թուրքական պաշտոնական պատվիրակությանը, նախարար Աբդուլհամիդ Գյուլը, մինչդեռ պնդում է, թե ինքն որոշել չեղարկել այցը: