Քուրթ Վոլքեր. Սաակաշվիլիի արտահանձնումը առաջին հերթին վատ կլինի հենց Վրաստանի համար

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առաջին հերթին կվնասի հենց Վրաստանի քաղաքականությանը: Նա հույս է հայտնել, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա, չնայած Թբիլիսին Վրաստանի նախկին նախագահին արտահանձնելու պահանջով դիմել է Ուկրաինային:

Հիշեցնենք, հարյուրավոր աջակիցների օգնությամբ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին հատեց Լեհաստան-Ուկրաինա սահմանը և գտնվում է Ուկրաինայի տարածքում: