Ղրղըզստանի դատարանն ուժի մեջ է թողել նախագահական ընտրություններում Տեկեբաևին չգրանցելու ԿԸՀ որոշումը

Օմուրբեկ Տեկեբաև, արխիվ

Ղրղըզստանի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ ընդդիմության ներկայացրած հազարավոր ստորագրությունները մերժելու վերաբերյալ:

Հանձնաժողովը հրաժարվում է առաջիկա նախագահական ընտրություններում գրանցել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար, կոռուպցիոն մեղադրանքներով ազատազրկված Օմուրբեկ Տեկեբաևին, պնդելով, թե նրա աջակիցները նախընտրական շտաբ չեն բացել՝ ստորագրությունների հավաքագրումը ֆինանսավորելու համար, ինչը հակասում է օրենքին:

Նախագահական ընտրությունները երկրում նախատեսված են հոկտեմբերի 15-ին: