Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվել է նախագահության թեկնածուների գրանցումը:
Ընդհանուր հաշվով նախագահի պաշտոնի համար կպայքարի 59 քաղաքացի, նրանցից 11-ն առաջադրվել է կուսակցությունների կողմից, իսկ 48-ը՝ սեփական նախաձեռնությամբ:
Թեկնածուն գրանցման համար պետք է ներկայացներ իրեն սատարող առնվազն 30 հազար քաղաքացիների ստորագրություններ, վճարեր 1 միլիոն սոմի (14600 ԱՄՆ դոլարի) գրավ և հանձներ ղրղըզերեն լեզվի քննություն:
ԿԸՀ-ն մերժել է «Աթա-Մեկեն» («Հայրենիք») ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, կոռուպցիայի մեջ մեղադրվող Օմուրբեկ Տեկաբաևի գրանցումը:
Տեկերբաևը և նրա աջակիցները երեկվանից հացադուլ են հայտարարել, պնդելով, որ ներկայացված մեղադրանքը շինծու է և սոսկ հետապնդում է նախագահական ընտրություններին մասնակցությունը կասեցնելու նպատակ:
Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին:
Ղրղըզստանի սահմանադրությունը թույլ չի տալիս 2011 թվականից նախագահող Ալմազբեկ Աթամբաևին երկրորդ անգամ առաջադրվել:
Նշենք, որ Ղրղըզստանում նախագահի պաշտոնավարման ժամկետը 6 տարի է։