ԱԳՆ․ Նախնական տվյալներով՝ Բարսելոնայի ահաբեկչությունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան

ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան, գրում է Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում:

Երեկ երեկոյան բեռնատար ավտոմեքենայով Բարսելոնայում իրականացված հարձակման զոհ է դարձել 13 մարդ, վիրավորների թիվն անցնում է 100-ից: Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում կան 18 երկրների քաղաքացիներ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: