Սպիտակ Տունը փորձում է փոխել Սենատի օրինագիծը, որով նոր, խիստ պատժամիջոցներ են նախատեսվում Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:
Նշենք, որ Ռուսաստանին վերաբերող առաջարկները կցված են Իրանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին:
Օրինագիծը, որը ընդունվել էր Սենատի մեծամասնության կողմից, սառեցվել է Ներկայացուցիչների պալատում։
Սպիտակ տան իրավական հարցերով ղեկավար Մարկ Շորթը լրագրողներին փոխանցել է, որ վարչակազմը աջակցում է նոր պատժամիջոցներին, սակայն դեմ է այն դրույթին, որով կոնգրեսականներին շատ ավելի մեծ արտոնություն է տրվում՝ սանկցիաներ կիրառելու համար:
Ըստ այդ դրույթի կոնգրեսականները կարող են վերանայել փաստաթուղթը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը փորձի թեթևացնել կամ դադարեցնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: