Պեսկով․ Քննարկվում է Պուտին-Թրամփ հանդիպման ձևաչափը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ հիմա քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Համբուրգում նախատեսվող հանդիպման ձևաչափը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի համար շատ կարևոր է քննարկել Սիրիայի թեման:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը երեկ հայտարարել է, որ Թրամփը և Պուտինը բանակցելու են հուլիսի 7-9-ը կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: