Ադրբեջանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ ընդլայնելու ԵՄ-ի հետ կապերը․ Ալիև

Եվրամիության և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը իր երկրի համար «ռազմավարական նշանակություն ունի և նախատեսված է երկար տարիների համար»:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպմանը Ալիևը, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, ընդգծել է, որ իր երկիրը «Եվրամիության համար հուսալի գործընկեր է»:

Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկում են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը:

Եվրահանձնակատարի խոսքով՝ համաձայնագրի շուրջ բանակցությունները «կառուցողական ոգով են շարունակվում»: