Գերմանիայի կառավարությունը պաշտպանեց Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

Թուրքիա - Գերմանական Tornado ռազմական օդանավը Ինջիրլիք ռազմաբազայում, արխիվ

Գերմանիայի կառավարությունը այսօր պաշտպանել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից գերմանացի զինծառայողներին դուրս հանելու պլանը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Բեռլինը պլանավորում է 280 զինծառայողներին տեղափոխել Հորդանանի ավիաբազա:

Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածությունը մեծացավ, երբ Անկարան չթույլատրեց Բունդեսթագի պատգամավորների այցելությունը Ինջիրլիք ավիաբազա՝ գերմանացի զինծառայողներին տեսակցելու նպատակով: