Թուրքիայի նախագահը Բրյուսելում կհանդիպի ԵՄ առաջնորդների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Եվրամիության առաջնորդներն այսօր Բրյուսելում առաջին հանդիպումը կունենան՝ ամիսներ շարունակված հեռակա բանավեճից հետո:

Նախորդ ամիս Թուրքիայում անցկացված վիճահարույց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին Էրդողանը նացիստ ու ռասիստ էր որակել Գերմանիայի և Հոլանդիայի իշխանություններին՝ իրենց երկրներում թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն արգելելու համար: Ավելին, Թուրքիայի նախագահը պնդել էր, թե Անկարան կդադարեցնի բանակցությունները Եվրամիության հետ, եթե Բրյուսելը չարագացնի անդամակցության գործընթացը: