Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Վրաստանի - Միջազգային զորավարժություններ Վազիանիի ռազմակայանում, արխիվ

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Բաթումիում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև եռակողմ համագործակցությունն ընդարձակելու հարցը:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնել, աշնանն էլ հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջև: