Մոսկվան հերքում է, թե ԻՊ-ը ռուս գնդապետի է սպանել

Կադր ԻՊ երեկ հրապարակած տեսանյութից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, թե Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները ռուս սպայի են սպանել, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Երեկ ահաբեկչական խմբավորումը «Սիրիայում առևանգված ռուս գնդապետի սպանության» տեսագրություն էր հրապարակել, որում որպես Եվգենի Պետրենկո ներկայացվող տղամարդը պատմում էր ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մասին։