Մատչելիության հղումներ

ԻՊ-ը Սիրիայում «ռուս սպայի սպանության» տեսագրություն է հրապարակել


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է մի տեսագրություն, որում, ինչպես նշում են, սպանում են Սիրիայում առևանգված ռուս գնդապետի, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով SITE Intelligence Group-ին։

Տեսագրությունում տղամարդը որպես Եվգենի Պետրենկո է ներկայացվում։ Սև հագուստով տղամարդը պատմում է ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մասին։

SITE-ի փոխանցմամբ, տեսագրությունն արված է Ռաքքա քաղաքում, որը գտնվում է զինյալների վերահսկողության տակ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը դեռևս չի արձագանքել այս տեսագրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG