Բողոքի գործողությունները սադրիչ բնույթ էին կրում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Կիրակի օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի գործողությունները սադրիչ բնույթ էին կրում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, թե «Կրեմլը բավական սթափ է գնահատում երեկ տեղի ունեցած բողոքի գործողությունները` չգերագնահատելով և չթերագնահատելով դրանց ծավալները»։

Նշենք, որ Մոսկվայում բողոքի ակցիային մասնակցել է, տարբեր տվյալներով, 8-ից մինչև 20 հազար մարդ, շուրջ 700 մարդու ոստիկանությունը ձերբակալել է՝ այդ թվում նաև ակցիայի կազմակերպիչ ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին: