Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Այսօր նա հանդիպում է ունեցել Airbus ընկերության փոխնախագահի, Vivaction ընկերության նախագահի հետ:
Վաղը նախատեսված է Ալիևի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Ֆրանսիա էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: