Աֆղանստանում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 100-ի

Աֆղանստանցին մաքրում է խանութի տանիքը, 5-ը փետրվարի, 2017թ.

Աֆղանստանի Նուրիստան մարզում կիրակի օրը տեղի ունեցած ձնահյուսի զոհերի թիվը հասել է 100-ի։ Մարզի երկու գյուղ գրեթե ամբողջությամբ մնացել է փլատակների տակ։

Ձյան առատ տեղումների պատճառով մարզում մի շարք տներ են փլուզվել, երթևեկությունը կաթվածահար է եղել։

Եղանակային վատ պայմանները դժվարացնում են փրկարարների աշխատանքը, հայտարարել է երկրի բնական աղետների նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ զոհերի թիվը հնարավոր է ավելին լինի։